ՌԱԴԻՈ

Արամյան. «Կառավարությունը փորձում է գտնել թոշակների և աշխատավարձերի բարձրացման գործիքներ»

Երեկ վարչապետ Սերժ Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձավ թոշակների և նվազագույն աշխատավարձի բարձրացմանը:
Sputnik
Վարդան Արամյան

Մասնավորապես, նախագահն ասաց, որ հունվարի 1-ից կենսաթոշակներն ու նվազագույն աշխատավարձը հնարավոր է, որ բարձրանան: Ֆինանսներ նախարար Վարդան Արամյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է վարչապետի հայտարարության՝ նշելով, որ հարցը միշտ էլ եղել է կառավարության օրակարգում, սակայն 2017-2018 թվականների բյուջեի փաստաթղթում հնարավոր չի եղել ամրագրել խնդրի լուծումը՝պայմանավորված նախորդ 2 տարիների երկրի տնտեսության շոկային վիճակով:

Այժմ, երբ քննարկվում են 2019 —21 թվականների եռամյա միջնաժամկետ ծախսային ծրագրերը, կառավարությունը փորձում է գտնել թոշակների և աշխատավարձերի բարձրացման գործիքներ: