Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իշխանությունների հետ երկխոսելու իրենց առաջարկը

Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրություններ է պահանջում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Այս պահին Հանրապետության հրապարակում ընթացող բողոքի հանրահավաքում ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, «Իմ քայլը» շարժման նախաձեռնող Նիկոլ Փաշինյանը հրապարակեց իրենց երկխոսության առաջարկը, որի համաձայն` Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա վարչապետի պաշտոնից, իսկ Ազգային ժողովը վարչապետ ընտրի ժողովրդի առաջադրած թեկնածուին ։

Երրորդ կետով` պետք է ձևավորվի ժամանակավոր կառավարություն։ Այնուհետև պայմանավորվածության համաձայն` ԱԺ-ն չպետք է ընդունի կառավարության ծրագիրը և արտահերթ ընտրություններ հայտարարի։

«Ահա այս ծրագրի կետերը մենք պատրաստ ենք քննարկել ՀՀԿ ներկայացուցիչների հետ, որպեսզի ապահովենք իշխանության անցումը ժողովրդին»,- հայտարարեց Փաշինյանը։