Մեծ բռնցքամարտ. Մարտիրոսյանը կմրցի աշխարհի չեմպիոն Գոլովկինի հեռ

Մարտիրոսյանի հաշվին 40 մարտ կա. դրանց շարքում` 36 հաղթանակ, երեք պարտություն, իսկ մարտերից մեկը ոչ–ոքի է ավարտվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA) բոլոր վարկածներով, Միջազգային խորհրդատվական միության (IBF) և Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) աշխարհի չեմպիոն Գենադի Գոլովկինը մարտ կանցկացնի Վանես Մարտիրոսյանի հետ, որը ներկայացնում է ԱՄՆ–ն։ Այս մասին գրում է Boxingnewsonline պարբերականը։

Le Parisien. Ֆրանսիան հրաժեշտ է տալիս բռնցքամարտի աստղ Ժակ Քեշիշյանին

31–ամյա ամերիկահայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը 40 մարտ է անցկացրել. դրանց շարքում կա 36 հաղթանակ, երեք պարտություն, իսկ մարտերից մեկը ոչ–ոքի է ավարտվել։

Գոլովկինի 37 հաղթանակից 33–ը նոկաուտով է։

Պարբերականի տեղեկության համաձայն` մարտը տեղի կունենա StubHub Center–ում` Կարսոնում։ WBC–ն ու WBA–ը որոշել են մարտը որպես տիտղոսային անցկացնել, սակայն IBF սպառնում է զրկել մարզիկին չեմպիոնի կոչումից։ Այս մասին հայտնում է ESPN–ը։

Հայ մարզիկը հայտնել է, որ պատրաստ է հաղթանակել բարդ մարտում ու Instagram սոցիալական կայքում մարտի աֆիշներն էր հրապարակել` մեկնաբանելով այն։

«Պատրաստվվում եմ ցնցել ամբողջ աշխարհը», – գրել է Մարտիրոսյանը։

 

Գոլովկինը մայիսի 5–ին պետք է պատասխան մարտ անցկացներ մեքսիկացի Սաուլ Ալվարեսի հետ։

Սակայն մարտի սկզբին հայտնի դարձավ, որ մեքսիկացու դոփինհգ–ստուգումը դրական արդյունք է տվել։