Սերժ Սարգսյանի լուսանկարը նետել են ոստիկանության պատուհանից. տեսանյութ

Ոստիկանությունը պարզաբանում է` ով և ինչպես է նետել վարչապետի լուսանկարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Ցուցարարներից մեկը ոստիկանության բաժանմունքի պատից հանել է Սերժ Սարգսյանի լուսանկարն ու պատուհանից դուրս նետել։ Միջադեպի մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Անհնազանդության ակցիաներ Երևանում. օր 4–րդ. տեքստային ուղիղ հեռարձակում

Միջադեպը տեղի է ունեցել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում, որտեղ իրավախախտման կասկածանքով բերման ենթարկված Վահագն Գևորգյան ներկայացած անձը մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցչի հետ առանձնազրույցի ընթացքում, օգտվելով սենյակում ոստիկանության ծառայողի բացակայությունից, պատուհանից նետել է ՀՀ վարչապետի լուսանկարը:

Քանի որ միջադեպը տարբեր մեկնաբանուոյւնների առիթ է դարձել, ոստիկանությունը կոչ է անում «անլուրջ հայտարարություններով և գործողություններով չինքնադրսևորվել, ձեռնպահ մնալ փոքր և անհարիր արարքներից»։

Նշենք, որ այսօր պաշտոնական տվյալներով, ոստիկանության բաժանմունքներ բերման են ենթարկվել բողոքի ակցիաների մասնակից 100 քաղաքացիներ։