ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. «Ռոսգոսստրախ» խմբի նախկին փոխնախագահ Սերգեյ Խաչատուրովին չորեքշաբթի ձերբակալել են Լեֆորտովսկի դատարանի որոշմամբ։ Այս մասին տեղեկանում ենք դատարանի տվյալների բազայում հասանելի դատական գործի թղթերից։
Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նրան կասկածում են ավելի քան միլիարդ ռուբլի յուրացնելու համար։
Սերգեյ Խաչատուրովը «Ռոսգոսստրախի» նախկին սեփականատեր, միլիարդատեր Դանիլ Խաչատուրովի կրտսեր եղբայրն է։ Նրա կարողությունը 2 մլրդ դոլար է գնահատվում։