Հայտնի է` որ երգիչը Հայաստանը կներկայացնի «Նոր ալիք 2018» մրցույթում

«Նոր ալիք 2018»-ում Հայաստանը ներկայացնող երգիչը երկու անգամ մասնակցել է «Եվրատեսիլ» մրցույթի ազգային փուլին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. «Նոր ալիք» երգի մրցույթում այս տարի Հայաստանը կներկայացնի Գևորգ Հարությունյանը: Այս մասին երգիչը տեղեկացրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

Ռուսական բեմը գրաված հայերը. ովքե՞ր փայլեցին 2017թ-ին

«Հայաստանը «Նոր ալիքում» կներկայացնեմ ես»,- գրել է նա:

«Նոր ալիք» երգի մրցույթն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 4-9-ը Սոչիում:

Գևորգ Հարությունյանը մասնակցել է երաժշտական մի շարք նախագծերի, երկու անգամ էլ` «Դեպի Եվրատեսիլին»:

Նշենք, որ «Նոր ալիք 2017» մրցույթում հայերը պարզապես փայլել էին։ Հայաստանի մասնակիցներ Էռնա Միրը (Միրզոյան) և Սյուզաննա Մելքոնյանը Սոչիում անցկացված միջազգային մրցույթում զբաղեցրել էին առաջին և երկրորդ տեղերը։