Մորմը չիպսի պես խրթխրթան է. աղջիկը հսկայական սարդով բուրգեր է կերել

Սարսափելի տեսք ունեցող ուտեստը շատ է դուր եկել ամերիկուհուն, որը որոշել է անսովոր բուրգեր համտեսել։
Sputnik

Հյուսիսային Կարոլինայի արագ սննդի կետերից մեկում էկզոտիկ բուրգերներ են մատուցում, որոնցում տարբեր տեսակի սողուններ կան։

Ռեստորանի այցելուներից մեկը` Քրիստիան Բարնաբին, որոշել է հսկայական սարդով բուրգեր համտեսել։

«Վախենում եմ սարդերից, բայց տարօրինակ ուտեստներն ինձ դուրս են գալիս», — ասել է նա։

Բարնաբին մորմի համը համեմատել է կարտոֆիլի չիպսերի հետ։