Իրանի հարավում երկրաշարժ է գրանցվել

Իրանի հարավային մասում` Բուշեր նահանգում, այսօր երկրաշարժ է գրանցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. 5,9 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել այսօր Իրանի հարավային Բուշեր նահանգում։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Իրանի սեյսմիկ ծառայությանը։

Ցնցումները զգացվել են նահանգի կենտրոնից 95 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը 18 կմ խորության վրա է գտնվում։

Զոհերի և ավերածությունների մասին պաշտոնական տեղեկություն առայժմ չկա։