Թվում է, թե կենդանիները զրուցում են։ «Սպասիր, հիմա կգամ», — հաչում է շունը, նախքան ցանկապատի տակով սողալը և հյուրի` երիտասարդ ագեվազի կողքին հայտնվելը։ Հետո նրանք սկսում են վազվզել և թռչկոտել, ընդ որում շունը փորձում է նմանակել ագեվազի շարժումները։
«Ավստրալիացուն» դուր է գալիս «անատոլիացու» հետ խաղալը։ Հավանաբար այս երկուսի հանդիպումը վերջինը չի լինի։