ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Գյումրիում ոստիկանությունը չի անցել ցուցարարների կողմ: Այս մասին հայտնեց Շիրակի ոստիկանության պետի տեղակալ Աշոտ Գրիգորյանը՝ փաստելով, որ այդ հայտարարությունը սուտ է և հեռու է իրականությունից:
«Նման բան գոյություն չունի: Բոլորը շարունակում են իրենց ծառայությունն իրականացնել»,- ասաց Գրիգորյանը:
Նշենք` քիչ առաջ տեղեկություն էր տարածվել, որ Գյումրու Վարդանանց հրապարակում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանների միջև, և ոստիկանության շարքերից մոտ տասը ոստիկան անցել են ցուցարարների շարքեր` իրենց ընկերներին հորդորելով վարվել նույն կերպ։