Բախում Գյումրիում, տուժածներից մեկը երիտասարդ աղջիկ է. մանրամասներ

Գյումրիում տեղի ունեցած բախումից հետո երկու հոգու հիվանդանոց են տեղափոխել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Գյումրու Վարդանանց հրապարակում ակտիվիստների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով ակտիվիստներից երկուսին տեղափոխել են «Գյումրի» բժշական կենտրոն: Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրիից։

Բախումներ Գյումրիում. մարդիկ հարձակվեցին ոստիկանների վրա. տեսանյութ

«Անդրանիկ Պապոյանի մոտ արձանագրվել է աջ ծնկահոդի փափուկ հյուսվածքների սալջարդ, ծնկան հոդի հետրավմատիկ հեմարտրոզ, պարանոցի քերծվածք, իսկ մյուս հիվանդի՝ երիտասարդ աղջկա (Ն.Դ.) մոտ ծնկան հոդերի առաջային մակերևույթների քերծվածքներ: Երկու տուժածն էլ ստացել են ամբուլատոր օգնություն և դուրս են գրվել հիվանդանոցից»,- Sputnik Արմենիային հայտնեց հիվանդանոցի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:

Նշենք, որ ցուցարարները ցանկացել են քայլերթով շարժվել փողոցով, ոստիկանները թույլ չեն տվել, ինչի հետևանքով էլ բախում է տեղի ունեցել։ Երիտասարդ ակտիվիստներից մի քանիսին բերման են ենթարկել: