Մեդվեդևը շնորհավորել է Սարգսյանին

Ռուսաստանի վարչապետը համոզված է, որ հայ գործընկերն առաջնահերթ ուշադրություն կհատկացնի երկկողմ համագործակցությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ:

Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանին վարչապետ է նշանակել

«Համոզված եմ, որ այդ պաշտոնում Դուք կշարունակեք առաջնահերթ ուշադրություն հատկացնել երկկողմ համագործակցությանը, տարբեր բնագավառներում համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների զարգացմանը և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիան փոխգործակցությանը: Դա լիովին համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի շահերին», — ասվում է Մեդվեդևի ուղերձում:

Նա նաև ընդգծել է Սարգսյանի անձնական ներդրումը ռուս-հայկական բարեկամական, գործընկերային և դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում:

Հայաստանի երրորդ նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը վարչապետ ընտրվեց ապրիլի 17-ին, նույն օրը նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց նշանակման հրամանագիրը: