Վիգեն Հակոբյան
© Sputnik
«Կարծում եմ, որ ընդամենը երկու շաբաթ առաջ ամբողջ քաղաքական- վերլուծական դաշտը թերահավատ էր ընդդիմադիր շարժման նկատմամբ։ Բայց հիմա մենք ականատես ենք մի երևույթի, որը կոչվում է ձնագնդի էֆեկտ։ Իհարկե, չեմ կարող ասել, թե վերջին օրերին զանգվածներն ավելանում են, բայց Նիկոլ Փաշինյանին և իր թիմին հաջողվում է առնվազն պահպանել հետաքրքրությունը շարժման նկատմամբ նույն քանակի ցուցարարների շրջանում»,- ասաց Հակոբյանը։
Ըստ նրա` եթե երկու շաբաթ առաջ իշխանությունը քիչ թե շատ անհանգստացած էր ընդդիմադիր շարժումով, ապա հիմա մտահոգված է` դատելով իշխանության ներկայացուցիչների և ուժային կառույցների հայտարարություններից։ Վիգեն Հակոբյանը վստահ է`այս շարժումը, տեխնոլոգիաները, որոնք օգտագործվում են, անակնկալի են բերում իշխանություններին։