Վաղը կփակենք Երևանի բոլոր վարչական շրջանների փողոցները. Փաշինյան

Փաշինյանի խոսքով, ակցիան մեկնարկելու է առավոտյան ժամը 8:15-ին` նոր Նորքում, Նորք-Մարաշում, Էրեբունի, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Աջափնյակում, Կոմիտասում, Դավթաշենում։
Sputnik

ԵՐԱՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. «Իմ քայլը» նախաձեռնության` Հանրապետության հրապարակում ընթացող բողոքի ակցիան այսօր էլ ավարտվեց։ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի մասնակիցներին հորդորեց վաղը՝ ապրիլի 20-ին, կրկին վերադառնալ և միանալ Երևանի փողոցները համատարած` բոլոր թաղամասերում շրջափակելու ակցիային։

«Դա պետք է լինի ցանցային»,- հայտարարեց ԱԺ ընդդիմադիր պատգամավորը` հավելելով, որ փորձելու են փակել նաև մետրոյի կայարանները։

Փաշինյանի խոսքով, ակցիան մեկնարկելու է առավոտյան ժամը 8:15-ին` նոր Նորքում, Նորք-Մարաշում, Էրեբունի, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Աջափնյակում, Կոմիտասում, Դավթաշենում։

Փաշինյանն ինքը չասաց, թե անձամբ որտեղ է լինելու, միայն նշեց, որ միանալու է այն թաղամասի խմբին, որ ամենաակտիվը կփակի ճանապարհը։