Կառավարության նիստի ժամը հայտնի է

Սերժ Սարգսյանի նախագահությամբ գործադիրի առաջին նիստը կկայանա աշխատանքային օրվա ավարտից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Վարչապետ Սերժ Սարգսյանի ներկայությամբ կառավարության առաջին նիստը կկայանա այսօր երեկոյան, աշխատանքային օրվա ավարտից հետո` ժամը 18։15-ին։

Ե՞րբ և որտե՞ղ կկայանա կառավարության նիստը. Սերժ Սարգսյանի առաջին նիստի առեղծվածը

Այս մասին կառավարությունում հավատարմագրված լրագրողներին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Կառավարության նիստից հետո կառավարության մամուլի սրահում կկազմակերպվեն ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանի և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանի ճեպազրույցները:

Հիշեցնենք` կառավարության գործունեության մասին օրենքում կատարված փոփոխություններով, կառավարության նիստերը լրագրողների ու հանրության համար փակվեցին։

Նիստի ընթացքին հետևելու հնարավորությունից զրկված լրագրողներն այժմ նիստի ավատին հնարավորություն ունեն կառավարության շենքի շքամուտքում հարցեր ուղղել նիստից դուրս եկող նախարարներին, կամ ներկա գտնվել կառավարության ընտրությամբ որևէ նախարարի մամուլի ասուլիսին։