Գյումրիում միմյանց բախված մեքենաները հրդեհվել են. կան տուժածներ

Полиция и скорая помощь
Հիվանդանոց են տեղափոխվել «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենայի երեք ուղևորները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Ապրիլի 19-ին, ժամը 16:31-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրու Շիրակացի փողոցում՝ «ԼենԿոշ» կոշիկի արտադրամասի մոտակայքում, մեքենաներ են բախվել, ատոմեքենաներից ծուխ է դուրս գալիս:

Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը` հայտնելով, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար ավտոմեքենա:

Полицейский автомобиль
Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայի և Հաղթանակ կամրջի խաչմերուկում. կան տուժածներ

Պարզվել է, որ Շիրակացի 8 հասցեի մոտակայքում բախվել են 1987 թվականին ծնված Պ. Հ.-ի վարած «Mercedes B» մակնիշի, «Mercedes ML» և 1988 թվականին ծնված Պ. Գ.-ի վարած «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «ԳԱԶ 53» և «Mercedes ML» մակնիշների ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել: Ամբողջությամբ այրվել են «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկը և «Mercedes ML» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածն ու սրահը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենայի երեք ուղևորները հոսպիտալացվել են Գյումրու բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրդեհը մեկուսացվել է և մարվել: