Կան բերման ենթարկված ցուցարարներ. տեսանյութ

ՀՀ ոստիկանությունը հայտնեց բերման ենթարկվածների մասին առաջին տվյալները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Ապրիլի 19-ին առավոտից մինչև 10։00–ն Երևանի ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկված 20 քաղաքացի կա։

Անհնազանդության ակցիաներ Երևանում. օր 4–րդ. տեքստային ուղիղ հեռարձակում

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ոստիկանության մամուլի քարտուղար Էդգար Ջանոյանը։

Հիշեցնենք, երեկ` ապրիլի 18-ին, ժամը 18։00-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը Երևանում հասել էր 91-ի։

ՀՀ Քրեադատավարական օրենսգրքի համաձայն, բերման ենթարկված անձին ոստիկանությունն իրավունք ունի պահել առավելագույնը 3 ժամ։