Ցուցարարները բաժանվել են. մի մասը երթ է սկսել, Փաշինյանը մնացել է կառավարության շենքի մոտ

Բողոքի ակցիայի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կողմնակիցների մի մասի հետ մնացել է կառավարության շենքի մոտ, որտեղ այդ ընթացքում տեղի է ունենում կառավարության նիստը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը որոշել է բաժանել իր թիմը։ Մի մասը նրա գլխավորությամբ մնացել է Հանրապետության հրապարակում, մյուս մասը երթ է սկսել Ամիրյան փողոցում։

Անհնազանդության ակցիաներ Երևանում. օր 4–րդ. տեքստային ուղիղ հեռարձակում

Ապրիլի 19-ի առավոտից ակտիվիստները նոր մարտավարություն են ընտրել, նրանք կոչ են անում իրենց մոտով անցնող ավտոմեքենաների վարորդներին ազդանշան տալ` ի նշան Սերժ Սարգսյանի դեմ բողոքի։ Երթի կազմակերպիչների մտահաղացմամբ, հարյուրավոր ավտոմեքենաների ազդանշանների ձայնը պետք է վկայի, որ Սարգսյանին դեմ են բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր չեն մասնակցում ակցիային։

Միաժամանակ, երկրի գլխավոր հրապարակում ժամը 19։00-ին տեղի կունենա հերթական հանրահավաքը։ Դատելով ամեն ինչից` մինչև հանրահավաքը ցույց անցկացնելով ակտիվիստները ծրագրում են նոր զանգվածներ գրավել։