Լարված իրավիճակ Գյումրիում. ցուցարարները փորձում են մտնել մարզպետարան

Երիտասարդները կրկին բողոքի ցույց են կազմակերպել Գյումրիում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Գյումրիում լարված իրավիճակ է, ցուցարարները փորձում են մտնել մարզպետարան։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Ի՞նչ է կատարվում փոթորկվող Երևանում. օր 3-րդ. տեքստային ուղիղ հեռարձակում

Առավոտյան Գարեգին Նժդեհ պողոտայում, երբ ցույցի մասնակիցները փորձեցին փակել փողոցը, ոստիկանները, բերման ենթարկեցին ցուցարարներից մեկին` Արման Գևորգյանին:

Ոստիկանությունը հայտնել է, որ ճշտումներ անելուց հետո նրան ազատ կարձակեն: Այս պահին երիտասարդների մի մասն էլ նստացույց է անցկացնում մարզպետարանի մուտքի մոտ։