Գյումրիում բերման ենթարկվածները ոստիկանության բաժնից անմիջապես հրապարակ էին եկել

Գյումրիում կրքերը հանդարտվել են։ Ազատ են արձակվել բերման ենթարկված բոլոր քաղաքացիները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Գյումրիում այս պահին ազատ են արձակվել բերման ենթարկված բոլոր քաղաքացիները: Ինչպես հայտարարված էր նախապես, ժամը 18:00-ին բողոքի ակցիայի մասնակիցները, 1 ժամ  դադարից հետո,  հավաքվեցին Գյումրու  Թատերական հրապարակում:

Ինչպես են ոստիկանները բերման ենթարկում Երևանի փողոցներ դուրս եկած մարդկանց. տեսանյութ

Հենց ոստիկանության բաժնից անմիջապես հրապարկ էին եկել բերման ենթարկվածները: Հավաքվածները նրանց ծափերով դիմավորեցին: Ապա` ակտիվիստ Կարեն Պետրոսյանը հայտարարեց, որ բերման ենթարկելով խնդիր չի լուծվի ու ցանկացած պահի Գյումրիում ևս պատրաստ են շարունակել անհրաժեշտ գործողությունները, իսկ այս պահին բոլոր ցանկացողներին վերջինս  առաջարկեց մնալ հրապարակում:

Ակտիվիստը նաև կոչով դիմեց ՀՀ  Շիրակի մարզի  դատախազին՝ խնդրելով հետամուտ լինել բողոքներին:

Այս պահին Թատերական հրապարակում հանգիստ վիճակ է: