Եվրոպայում ձերբակալել են «օրենքով գողերի». նրանցից չորսը հայեր են

Բերման ենթարկվածների խուզարկման ժամանակ հնարավոր հանցագործ գործունեության մասին իրեղեն ապացույց ներ են հայտնաբերվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Ֆրանսիայի և Հունաստանի ոստիկանները Caucase Normandie անվանումով համատեղ հատուկ գործողությունների ժամանակ ավելի քան 40 քրեական հեղինակությունների են ձերբակալել, այդ թվում չորս «օրենքով գողերի» Վրաստանից։ Այդ մասին տեղկացնում է Վրաստանի արտգործնախարարությունը։

Երևան են ժամանել ավելի քան 200 «օրենքով գող» և 400 քրեական հեղինակություն

Վրաստանի քաղաքացիներից բացի, ձերբակալվածների մեջ մեկն ազգությամբ հայ է, իսկ ընդհանուր առմամբ նրանց մեջ չորս հայ կա։ Նրանցից երկուսը` 49-ամյա Արսեն Խաչատրյանը և 52-ամյա Կարեն Հարությունյանը, ձերբակալվել են Ֆրանսիայում, իսկ 29-ամյա Ռուբեն Մխիթարյանը և 51-ամյա «օրենքով գող» Լաշա Շուշանաշվիլին չեզեքացվել են Հունաստանում։

Ձերբակալվածների ամբողջական ցուցակը հասանելի է Վրաստանի ԱԳՆ-ի կայքում։

Նախարարությունում մանրամասնել են, որ հետախուզման ժամանակ հնարավոր հանցագործ գործունեության մասին իրեղեն ապացույց ներ են հայտնաբերվել։ Հետաքննությունը շարունակվում է։