Երևանում բացվել է ցուցահանդես` նվիրված Ստալինգրադում տարած հաղթանակում հայերի ավանդին

Հայաստանի մայրաքաղաքում բացվել է պատմական ցուցահանդես` նվիրված Հայրենական մեծ պատերազմի տարիներին ֆաշիստների դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի ավանդին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Չորեքշաբթի Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի շենքում բացվել է «Հայաստանը Ստալինգրադի ճակատամարտի ճակատագրում» ցուցահանդեսը։

Ցուցահանդեսը նվիրված է Ստալինգրադի մոտ խորհրդային ժողովրդի հաղթանակի 75–ամյակին։ Այցելուները կարող են ծանոթանալ Ստալինգրադում մարտնչած հայ զինվորների լուսանկարներին, փաստաթղթերին և անձնական իրերին։ Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հաղորդեց «Ստալինգրադի ճակատամարտ» թանգարան-արգելոցի բաժնի պետ, ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ Սվետլանա Արգասցևան։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հարգանքի տուրք մատուցեց Ստալինգրադի ճակատամարտի զոհերին

Ընդհանուր առմամբ Ստալինգրադի ճակատամարտին մասնակցել են 200 հազար հայ զինվորներ, որոնցից 10 հազարը զոհվել է։ Ստալինգրադի մոտ պատերազմել են երեք դիվիզիա, որոնցում ծառայել են հայ մարտիկներ։ Դա հայտնի Վորոշիլովի անվան 76–րդ լեռնահրաձգային դիվիզիան է, որը որպես ջոկատ ձևավորվել է Լենինականում (Գյումրի)։

Ստալինգրադի ճակատամարտի առաջին օրերից դիվիզիան կռվել է ֆաշիստական զորքերի դեմ և անասելի խիզախություն դրսևորել։ Արիության և հերոսության համար 1942-ի նոյեմբերին այն վերափոխվել է 51-րդ գվարդիական դիվիզիայի։ Փաստացիորեն դիվիզիան եզրափակել է Ստալինգրադի մոտ ֆաշիստական զորքերի ջախջախումը։

«Վոլգոգրադում կա պողոտա` անվանված ի պատիվ 51–րդ գվարդիական դիվիզիայի, այնտեղ նաև տեղադրվել է հուշատախտակ, որը պատմում է այդ դիվիզիայի պատմությունը», – ասաց Արգասցևան։

Բացի այդ, հայերը պատերազմել են 15–րդ գվարդիական դիվիզիայի կազմում, որը ձևավորվել է 1939թ–ին Հյուսիս–կովկասյան ռազմական օկրուգում։ Դիվիզիան պատերազմել է հեռավոր մատույցներում, պաշտպանել քաղաքի հարավը, մարտնչել Լիսայա Գորայում։ Արիություն է դրսևորել նաև 138–րդ հրաձգային դիվիզիան, որտեղ շատ հայեր են ծառայել։

Светлана Аргасцева

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացած 119 հայ զինվորներից հինգը կռվել են Ստալինգրադի մոտ։

«Մեր քաղաքը հիշում է այդ հերոսներին։ Մամաևոյում 2015թ–ին բացվել է հիշատակի տախտակ` նվիրված Ստալինգրադի ճակատամարտում զոհված հայ զինվորներին, – նշել է Արգասցևան։

Նրա խոսքով` այստեղ թաղված են 119 հայեր, որոնցից 27–ի անունը փորագրված է Զինվորական փառքի սրահի հուշատախտակի վրա։