ՀՀ ոստիկանությունը անցկացնում է հասարակական անվտանգության ապահովման գործողություններ

Այն անձինք, ովքեր հավաքի վայրերում խոչընդոտում են Ոստիկանության օրինական գործողություններին, բերվում են ոստիկանության բաժիններ, տեղեկացրել է Աշոտ Ահարոնյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 Ապրիլ — Sputnik. Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Facebook-ի իր էջի միջոցով տեղեկացրել է քաղաքում ոստիկանության գործողությունների մասին։

Գյումրիում դպրոցը փակել էին, թույլ չէին տալիս միանալ ցուցարարներին. տեսանյութ

«ՀՀ ոստիկանությունը Երևան քաղաքում անցկացվող ապօրինի հավաքների վայրերում իրականացնում է հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման գործողություններ:

Մասնավորապես, միջոցներ են ձեռնարկվում երթևեկությանը խոչընդոտող և քաղաքացիների իրավունքները սահմանափակող գործողությունները կանխելու և խափանելու ուղղությամբ:

Այն անձինք, ովքեր հավաքի վայրերում խոչընդոտում են Ոստիկանության օրինական գործողություններին, բերվում են ոստիկանության բաժիններ՝ վերջիններիս ինքնությունը պարզելու և վարչական պատասխանատվության հարցը լուծելու համար:

Հանցագործության կատարման կասկածի բացակայության դեպքում բերված անձինք անհապաղ ազատ կարձակվեն ոստիկանության բաժիններից»,-գրել է պաշտոնյան։