ՀՀ զինված ուժերի փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել

Պաշտոնատար անձը գումարի դիմաց խոստացել է զորակոչիկների ծառայությունը կազմակերպել իրենց նախընտրելի վայրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Խաբեությամբ և վստահությունը չարաշահելով հափշտակություններ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել զինված ուժերի փոխգնդապետին։ Հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Հարուցված քրեական գործով պարզվել է, որ փոխգնդապետը, ում անունը չի հրապարակվում, զորակոչիկների ծառայությունը նախընտրելի տարածքներում տեղակայված զորամասերում պաշտոնատար անձի միջոցով պատրվակով կաշառք է ստացել։

Ինչպես հայտնում է քննչական կոմիտեն, նա խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, 2017 թ.–ի ընթացքում տարբեր չափերի գումարներ է հափշտակել։

Նախաքննությունը շարունակվում է: