Հայկական պաղպաղակներում աղիքային ցուպիկ ու ստաֆիլակոկ է հայտնաբերվել. լուսանկար

Սննդի անվտանգության ծառայությունը Հայաստանում արտադրված պաղպաղակներում վտանգավոր մանրէներ ու վարակ է հայտնաբերել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) «Ձյան Փաթիլներ» արտադրական կոոպերատիվում արտադրվող պաղպաղակի մեջ ժամկետանց բուսայուղային սփրեդ է հայտնաբերել։Այս մասին նշված է ՍԱՊԾ–ի պաշտոնական կայքում։

Փորձաքննության արդյունքում «Ձյունիկ» և «Ձողիկ» տեսակի պաղպաղակների մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկ և ստաֆիլակոկի մանրէներ։

Ծառայությունը հայտնում է, որ նշված պաղպաղակները արտադրվել են Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող արտադրամասում։

Ծառայությունը կասեցրել է 670 հատ պաղպաղակի իրացումը ոչնչացրել դրանք։ Արտադրամասի գործունեությունը դադարեցվել է` մինչ խախտումների վերացումը։

Партия некачественного мороженого