Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկում ցուցարարները ջարդել են լուսացույցները. կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանի՝ բողոքի ցույցի ավարտն ազդարարելուց հետո մի խումբ երիտասարդներ որոշել են ինքնակամ շարունակել անկարգությունները և կոտրել են փողոցների լուսացույցները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Ապրիլի 17-ին, երեկոյան ժամը 23:30-ի սահմաններում, այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հանրահավաքի ավարտն ու ներկաներին կոչ արեց գնալ տուն, հանգտանալ ու վաղն առավոտյան ժամը 10:00 վերադառնալ Ֆրանսիայի հրապարակ, մի խումբ երիտասարդներ շարունակեցին իրենց քայլերթը: Հասնելով Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկ՝ նրանց ջարդուխուրդ արեցին այդ հատվածում տեղադրված լուսացույցներն ու ցուցանակները՝ անցորդներին կոչ անելով միանալ իրենց անհնազանդության ակցիաներին:

«Գունավոր հեղափոխություն» կամ... ո՞վ է իրականում կանգնած Նիկոլ Փաշինյանի հետևում

Նրանցից ոման փակել էին փողոցն ու վիճաբանում էին դժգոհող վարորդների հետ՝ հայհոյելով ու կռվելով նրանց հետ:

Որոշ ժամանակ անց դեպքի վայր հասան ոստիկանները: Երիտասարդները սկսեցին քարեր նետել ոստիկանական ավտոմեքենաների ու ոստիկանների ուղղությամբ: Ոստիկանները ճնշեցին հարձակվողների դիմադրույունն ու բերման ենթարկեցին նրանցից մի քանիսին:

Փողոցում ներկաները պնդում են, որ երիտասարդները ցուցարարներ չէին, այլ սադրիչներ: Ըստ նախնական տվյալների՝ միջադեպի հետևանքով կա երկու տուժած: Վնասվել է մի երիտասարդի ոտքը, մյուսի՝ թևը: