Ատոմ Մարգարյան
© Sputnik
Ըստ նրա` վերջին տասնամյա ժամանակահատվածում, որի կտրվածքով վարչապետը ցուցանիշներ ներկայացրեց, իրոք դրական դինամիկա է արձանագրվել երկրում։
«Հիմնականում ներկայացվեցին մակրոտնտեսական ցուցանիշներ տնտեսական աճի, համախառն ներքին արդյունքի, մեկ շնչի հաշվով եկամտի աճի, բանկային ավանդների, ավտոմեքենաների թվի ավելացման մասին, որոնք ցույց են տալիս այն դինամիկան, որ այդ ժամանակահատվածում արձանագրվել է»,- ասաց տնտեսագետը։
Սակայն ըստ նրա` նաև այն հակափաստարկ թվերը, որ բերվեցին ընդդիմադիր պատգամավորների կողմից մասնավորապես աղքատության, արտագաղթի աճի մասին, ևս անվիճելի վիճակագրական տվյալներ են։
Այսինքն` երկրում լուրջ խնդիրներ կան, որոնք հարկավոր է լուծել ոչ թե փաստաթղթերով ու հայտարարություններով, այլ լուրջ ծրագրերով։