Արամ Սարգսյան
© Sputnik
«Խնդիրն այն չէ` Սերժ Սարգսյանը վարչապետ կլինի, թե ոչ, այլ այն քաղաքական տրամադրվածությունը, որն առկա է իշխող կուսակցության մեջ։ Եթե նրանք շարունակեն նույն քաղաքականությունը, մենք ստանալու ենք այն արդյունքը, ինչ հիմա ունենք։ Իսկ եթե փոխեն իրենց քաղաքական գիծը և կարողանան ժողովրդի համար տեսանելի հաջողություններ գրանցել, ապա վերաբերմունքը կփոխվի»,- ասաց Սարգսյանը։
Դեմկուսի նախագահի հավաստիացմամբ` հավատալ, որ անձի փոփոխությամբ ինչ որ բան դեպի լավը կգնա, միամտություն է` մեկը չլինի, մյուսը կլինի։ Կարևորը քաղաքական ուղղվածության փոփոխության հարց բարձրացնելն է։