Ալեքսան Հարությունյանն ու Արամ Ղարիբյանը նշանակվեցին վարչապետի գլխավոր խորհրդականներ

ՀՀ Վարչապետի որոշմամբ նոր նշանակումներ են կատարվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին առաջին տեղակալ Ալեքսան Հարությունյանն ու ՀՀ Նախագահի նախկին գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը նշանակվել են ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականներ:

Այս մասին հրամանագրերը տեղադրված են ՀՀ կառավարության կայքի e-gov.am էլեկտրոնային հարթակում: