Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայի և Հաղթանակ կամրջի խաչմերուկում. կան տուժածներ

Տվյալներ կան, որ վարորդներից մեկը ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրի աշխատակից է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Այսօր՝ ապրիլի 18-ին, ժամը 18:40-ի սահմաններում Իսակովի պողոտայի և Հաղթանակ կամրջի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 52-ամյա Արմեն Մարտիրոսյանի վարած Mitsubishi մակնիշի և 21-ամյա Կարեն Գալոյանի Toyota մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևորները` Երևանի բնակիչներ 20-ամյա Դավիթ Գևորգյանն ու 24-ամյա Ժան Պետրոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Երևան-Գյումրի ավտոճանապարհին 2 բեռնատար և 1 մարդատար ավտոմեքենաների բախման պատճառով կա զոհ

Տուժածների մասին որէ այլ տեղեկություն չի հաղորդվում։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության հրշեջ-փրկարարները: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:

Կայքի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Մարտիրոսյանը ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրում աշխատում է որպես առաջնակարգ մասնագետ: