Ցնցող կադրեր. անգլիական արքայի «ուրվականը» հայտնվել է տեսանյութում

Բրիտանացի Թոմաս Առնոլդը սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակել, որն ապշեցրել է համացանցից օգտվողներին։
Sputnik

Գլոստերշիր անգլիական կոմսությունում թռչող դրոնը հին ամրոցում իսկական ուրվական է նկարահանել։

Բերկլիի ամրոցը գտնվում է Գլոստերշիր անգլիական կոմսությունում` Բրիստոլի մոտակայքում, կառուցվել է 1067 թվականին։ Մեծ Բրիտանիայի պատմության մեջ հայտնի է որպես Էդուարդ II արքայի բանտարկության ու մահապատժի վայր։

Ավելի վաղ բրիտանացի զբոսաշրջիկներից մեկը Դևոն կոմսությունում գտնվող Տոտնես հին ամրոցում նույնպես ուրվական էր տեսել։