Արցախը հերքում է Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը

Ադրբեջանը հայտարարել է, որ հայկական զինուժի կրակոցների հետևանքով խաղաղ բնակիչ է վիրավորվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի տարածած հայտարարությունը, թե հայկական կողմից արձակված կրակոցների հետևանքով 27 տարեկան երիտասարդ է վիրավորվել։ Այս մասին նշված է պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

«Ապրիլի 18-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր հայկական ուժերի կողմից Աղջաբեդիի շրջանի Գիյամեդդին գյուղի ուղղությամբ կրակ բացելու արդյունքում վիրավորում է ստացել 27-ամյա խաղաղ բնակիչ, իրականությանը չի համապատասխանում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ բանակի առաջապահ ստորաբաժանումները խստիվ հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին: