Ահազանգ` քաղաքապետարանում տեղադրված պայթուցիկ սարքի մասին

Ահազանգով քաղաքապետարան մեկնած խումբը պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Ապրիլի 17-ին, ժամը 12:02-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի քաղաքապետարանի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ  և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: