Արդյոք ովքե՞ր են. Սերժ Սարգսյանին «դեմ» քվեարկած պատգամավորներից 8–ը կանայք են

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի վարչապետին ընտրելուց հետո հրապարակվեց պատգամավորների քվեարկության արդյունքները։ Հայտնի է, թե ովքեր են «կողմ» և դեմ» քվեարկել Սերժ Սարգսյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Սերժ Սարգսյանին Հայաստանի վարչապետի պաշտանում չեն ցանկացել տեսնել Ազգային ժողովի պատգամավորներից 18-ը։ Նշենք, որ 105-պատգամավորներից քվեարկությանը մասնակցեցին 94-ը։

Բողոքի ակցիաներ, փակ փողոցներ. ի՞նչ է կատարվում Երևանում. տեքստային ուղիղ հեռարձակում

Դեմ են քվեարկել Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Արարատ Զուրաբյանը, Լուիզա Սարգսյանը, Վահե ԷՆֆիաջյանը, Մարինա Մարգարյանը, Շաքե Իսայանը, Տատյանա Միքայելյանը, Գևորգ Պետրոսյանը, Հակոբ Նազարյանը, Նորա Առուստամյանը, Վարդևան Գրիգորյանը, Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Արտակ Զեյնալյանը, Մանե Թանդիլյանը, Գևորգ Գորգիսյանը։

Պատգամավոր Իվետա Տոնոյանը գրավոր տեղեկացրել է, որ դեմ է:

Քվեարկությանը մասնակցած մյուս պատգամավորները «կողմ» են քվեարկել, ձեռնպահներ չեն եղել։

Նշենք, որ նորանշանակ վարչապետն իր կաբինետը պետք է ձևավորի առավելագույնը մինչև մայիսի 2-ը, քանի որ Սահմանադրությամբ դրա համար նրան 15 օր ժամանակ է տրվում։ Իսկ նախարարների ու փոխվարչապետների թեկնածուների անունները պետք է ներկայացնի 5 օրվա ընթացքում` մինչև ապրիլի 22-ը։

Վարչապետի ներկայացնելուց հետ ՀՀ նախագահը եռօրյա ժամկետում կամ պետք է նշանակի կառավարության անդամներին ու փոխվարչապետներին վարչապետի առաջարկած պաշտոններում կամ անհամաձայնություններ ունենալու դեպքում դիմի Սահմանադրական դատարան։