ՌԱԴԻՈ

Բաբայան. «Իշխանությունը վախենում է խոսել ժողովրդի հետ»

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն, բեմադրիչ Ռուբեն Բաբայանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Իմ քայլը» նախաձեռնությանը։
Sputnik
Ռուբեն Բաբայան

«Իմ քայլը» նախաձեռնությունը Ռուբեն Բաբայանը չի անձնավորում։ Նրա համոզմամբ` կարևորը ոչ թե անձերի փոփոխությունն է, այլ համակարգային բարեփոխումները։

«Երիտասարդությունն իր պայքարը մի քանի տարի առաջ սկսեց լոկալ խնդիրներից` Մաշտոցի պուրակ, տրանսպորտի թանկացման դեմ պայքար, էլեկտրիկ Երևան։ Այսօր երիտասարդությունն առաջ է քաշում քաղաքական խնդիրներ։ Ես հուսով եմ, որ վաղն առաջ կքաշվեն արդեն համակարգային խնդիրներ»,- ասել է Բաբայանը։

Վերջին օրերի իրադարձություններից Բաբայանը եզրակացրել է`իշխանությունը վախենում է խոսել ժողովրդի հետ։