ՌԱԴԻՈ

Վարդանյան. «Դրսում հավաքվածներին խոհեմության կոչ եմ անում»

ԱԺ–ի հատուկ նիստում ՀՀ վարչապետին ընտրելուց առաջ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը զրուցեց լրագրողների հետ։
Sputnik
Աղվան Վարդանյան

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը վստահ է, որ Ազգային ժողովում վարչապետի ընտրության հարցի վերաբերյալ քննարկումները նորմալ հունով կընթանան և վարչապետ կընտրվի:

«Դրսում խոհեմության կոչ կանեի, և Աստված չանի՝ որևէ լուրջ միջադեպ լինի: Մարդիկ իրենց իրավունքներն են իրացնում, բայց կարծում եմ՝ այն օրակարգը, որ ձևավորել են, այսօրվա օրակարգ չէ, քանի որ այս խնդիրները կարգավորված էին Սահմանադրությամբ՝ մեր օրենքներով»,- ասաց նա։

Վարդանյանը նշեց` մաղթենք, որ ամեն ինչ բարեհաջող լինի։