ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Մենք ազատ ենք քվեարկելու։ Վարչապետի ընտրության մասին «Ծառուկյան» խմբակցության դիրքորոշումը ներկայացնելիս ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց Միքայել Մելքումյանը։
«Մենք որոշել ենք քվեարկությունը թողնել յուրաքանչյուրի խղճին ու գաղափարին»,-ասաց Մելքումյանը։
Նա իր ելույթում հայտնեց, որ վարչապետի հարցը նոր չէ լուծվում։ Այն լուծվել է 2017թ-ի ապրիլի 2-ին, երբ ձևավորվեց իշխանական մեծամասնությունը։ Անդրադառնալով փողոցում տեղի ունեցող իրադարձություններին` Մելքումյանը նշեց. «Ժողովուրդն ուզում է աշխատանք և արդարություն»։ Իսկ դրանք ապահովելու բանաձևը, նրա խոսքով, պետք է գտնեն բոլորը միասին։
Նշենք, որ այսօր` ապրիլի 17-ին, ԱԺ-ում ընտրելու են Հայաստանի վարչապետին, միակ թեկնածուն ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն է։