Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանին վարչապետ է նշանակել

ՀՀ նոր նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետությունը նոր վարչապետ ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՀՀ վարչապետ է նշանակվել Սերժ Ազատի Սարգսյանը։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

«Հիմք ընդունելով Ազգային ժողովի 2018 թվականի ապրիլի 17-ի՝ Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրելու վերաբերյալ ԱԺՈ-10-Ա որոշումը՝ Սահմանադրության 149-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` որոշում եմ

«Սերժ Սարգսյանին նշանակել վարչապետ»,–ասված է ՀՀ նախագահի հրամանագրում։