Երևանի քաղաքապետարանի հորդորը. ինչ անել, երբ քաղաքում տրանսպորտային ճգնաժամ է

Активисты на улице Нар Дос (17 апреля 2018). Ереван
Տեղի ունեցող անհնազանդության ակցիայի պատճառով Երևանում տրանսպորտային ճգնաժամ է. ոստիկանները կամ հենց իրենք` ակտիվիստները, փակել են քաղաքի կենտրոնական որոշ փողոցներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Հասարակական տրանսպորտը Երևանում սովորական ռեժիմով աշխատում է, բայց շրջանցում է բողոքի ակցիայի պատճառով փակված փողոցները։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը։

Митинг оппозиции на площади Республики. Анна Акопян (17 апреля 2018). Ереван
Բողոքի ակցիաներ, փակ փողոցներ. ի՞նչ է կատարվում Երևանում. տեքստային ուղիղ հեռարձակում

Ապրիլի 16–ից ընդդիմությունը քաղաքացիական անհնազանդության ակցիաներ է անցկացնում։ Ապրիլի 17–ին խորհրդարանում ընտրվելու է երկրի վարչապետը։ Բողոքողներն ուզում են խափանել այդ նիստը։

«Միակ տարբերակը բոլոր հնարավոր տարբերակներով փողոցները շրջանցելն է։ Մենք կանենք ամեն բան, քաղաքացներին սպասարկելու համար», – նշեց Նավասարդյանը։

Նա օրինակ բերեց Նուբարաշենից եկող ավտոբուսը, որը մինչև «Այրարատ» կինոթատրոն է գալիս, որտեղ ավարտում է երթուղին, թեև պետք է շարունակեր ճանապարհը։