Երևանի քաղաքապետարանը կոչ է ուղղել բողոքի ակցիայի մասնակիցներին

Երևանի իշխանությանն անհանգստացնում է ցուցարարների գործողությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել և անհանգստություն հայտնել վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցող հավաքների ընթացքում քաղաքային գույքի` նստարանների և աղբամանների կամայական տեղափոխման ու ոչ նպատակային օգտագործման վերաբերյալ։

Ի՞նչ է կատարվում Երևանում. բողոքի ակցիայի մանրամասները` տեքստային ուղիղ հեռարձակմամբ

Քաղաքապետարանը նաև հայտնում է, որ երևանցիներից բազմաթիվ դժգոհություններ և ահազանգեր են ստացել այն մասին, որ հավաքների մասնակիցներն անհարկի խոչընդոտվում են հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը:

Քաղաքային իշխանությունը հավաքների կազմակերպիչներին ու մասնակիցներին կոչ է անում զերծ մնալ վերոհիշյալ քայլերից։