ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Ոստիկանների ու ցուցարարների ընդհարումը Բաղրամյան պողոտայում լուրջ հետևանքների կարող է հանգեցնել։
Ոստիկանությունն ամրացնում է դիքերը` լրացուցիչ փշալարերի պատնեշ անցկացնելով Սահմանադրական դատարանին հարող բանուկ հատվածում։
Քիչ առաջ ոստիկանները ցուցարարների ուղղությամբ ծխային ու լուսաաղմկային նռնակներ կիրառեցին։ Մի քանի պայթյունից հետո պարզվեց, որ կա վիրավոր։
Sputnik Արմենիայի թղթակիցը Բաղրամյան պողոտայից հայտնում է վնասվածք ստացած առնվազն մեկ քաղաքացու մասին։ Ցուցարարները նրան փորձում են առաջին օգնություն ցույց տալ։ Քիչ առաջ դեպքի վայր ժամանեց Շտապօգնությունը։
Ցուցարարները չեն հեռանում Բաղրամյան պողոտայից և շարունակում են կանգնած մնալ ոստիկանության պատնեշի ու փշալարի դիմաց։ Ոստիկանության ներքին զորքերի ծառայողներն այս պահին հագնում են հակագազերը։