«Մուստանգ հայրիկի համար». միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը անակնկալ է մատուցել հորը

Հայտնի հայ ձեռնարկատեր, միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը բաժանորդներին ցուցադրել է հետաքրքիր ընտանեկան լուսանկար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը Instagram–ի իր էջում հուզիչ պատմությամբ լուսանկար է հրապարակել։

Լուսանկարում Օհանյանը հոր հետ կանգնած է նոր Ford Mustang ավտոմեքենայի մոտ։

Հոգատար որդին այդ կերպ որոշել է նվեր մատուցել իր սիրելի հորը` Քրիս Օհանյանին։

«Հայրիկ, անակնկալ։ Սա քո մանկություն երազանքի մեքենան է։ 1966թ–ի մուսթանգ», – լուսանկարի տակ գրել է Օհանյանը։

 

Պարզվում է, որ 1966թ–ի Ford Mustang Shelby GT350H–ը եղել է ապագա ինտերնետային մագնատի հոր անիրագործելի երազանքը։ Ալեքսիսի շատ բաժանորդներ գրել են, որ նա հիանալի որդի է ։

Ալեքսիս Օհանյանը ծնվել է 1983թ–ի ապրիլի 24–ին Բրուկլինում։ Վաղ տարիքից նա հետաքրքրվել է վեբ դիզայնով և ծրագրավորմամբ։