ՌԱԴԻՈ

Յայլոյան. «Առանց գրաֆիկի ենք աշխատում, Քրիստոսի տանջանք ենք քաշում»

«Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրեն Փայլակ Յայլոյանը Sputnik Արմենիային ներկայացնում է, թե ինչ է այս պահին կատարվում մետրոյի կայարաններում։
Sputnik
Փայլակ Յայլոյան

Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ», «Երիտասարդական» և «Բաղրամյան» կայարաններում ցուցարարները փորձել են արգելել մետրոպոլիտենի գնացքների երթևեկությունը։

Յայլոյանը հայտնեց, որ մետրոն այս պահին աշխատում է առանց գրաֆիկի։

«Քրիստոսի տանջանք ենք քաշում»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Ֆրանսիայի հրապարակում կայացած հանրահավաքում քաղաքացիական անհնազանդության ակցիայի շրջանակում մետրոպոլիտենի աշխատանքն արգելելու կոչ էր արեն «Իմ քայլը» նախաձեռնության հեղինակ Նիկոլ Փաշինյանը։