ՌԱԴԻՈ

Շարմազանով. «ՀՀԿ–ն պատրաստվում է վաղվա նիստին»

Չնայած Երևանի փողոցներում կատարվող իրարանցմանը, խորհրդարանում ամեն ինչ խաղաղ է։ Sputnik Արմենիան զրուցել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ։
Sputnik
Էդուրադ Շարմազանով

ՀՀԿ խմբակցությունում ամեն ինչ նորմալ է։ Նրանք պատրաստվում են նիստի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Սովորական աշխատանքային մթնոլորտ է, պատրաստվում ենք վաղվա նիստին»,- ասաց նա` հավելելով, որ մի քանի րոպեից խորհրդարանում մեկնարկում են խմբակցությունների ճեպազրույցները։

«Որևէ արտառոց բան չկա, մենք հանգիստ մեր աշխատանքային գրաֆիկի մեջ ենք»,- ասաց Շարմազանովը։

Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցությունն այսօր պաշտոնապես ՀՀ վարչապետի պաշտոնում պետք է առաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Քվեարկությունը նախատեսվում է ապրիլի 17-ին։