Փաշինյանին ուղղված հայտարարություն. ոստիկանությունը սպառնում է հատուկ միջոցներ կիրառել

ՀՀ ոստիկանությունը դիմում է Նիկոլ Փաշինյանին` սպառնալով ցրել հավաքը, ուժ և հատուկ միջոցներ կիրառել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Բաղրամյան պողոտայում հավաքի մասնակիցների բռնի գործողությունների հետևանքով կոպտորեն խախտված է հասարակական կարգը, հայտարարում է ՀՀ ոստիկանությունը` դիմելով անձամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին և պահանջելով դադարեցնել հավաքը:

Ի՞նչ է կատարվում Երևանում. բողոքի ակցիայի մանրամասները` տեքստային ուղիղ հեռարձակմամբ

«Հավաքի վայրում ձեր բացակայության կամ ձեր կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ»,- ասված է հայտարարության մեջ։

Ի դեպ, նշենք, որ հայտարարությունը ոստիկանության կայքում տեղադրվել է ժամը 15։57-ին, երբ Բաղրամյան պողոտայում ոստիկանության ուժերն արդեն լուսաաղմկային նռնակներ էին կիրառել։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան 8։00-ից «Իմ քայլը» նախաձեռնության անդամներն ու անհնազանդության ակցիաներին միացած քաղաքացիները փակել են Երևանի կենտրոնական փողոցները։