Փաշինյանն ու ցուցարարները բացում են ուսումնական հաստատությունների դռները. լուսանկարներ

Ցուցարարները` Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, անցնելով Երևանի փողոցներով` բացում են ուսումնական հաստատությունների փակ դռներն ու պահանջում են թույլ տալ ուսանողներին միանալ դասադուլին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Երևանի Խանջյան փողոցում ցուցարարները` Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, բացեցին Երևանի շինարարության և ճարտարապետության համալսարանի հենակետային ավագ դպրոց-վարժարանի փակ դուռը։

Ի՞նչ է կատարվում Երևանում. բողոքի ակցիայի մանրամասները` տեքստային ուղիղ հեռարձակմամբ

Տեղեկանալով, որ վարժարանի դռները փակել են և ուսանողներին թույլ չեն տալիս միանալ բողոքի ակցիային` ցուցարարները ուժով բացեցին դուռն ու ուսանողներին կոչ արեցին միանալ իրենց։

Միաժամանակ, ցուցարարների մեկ այլ խումբ` նույն պահանջով, մուտք գործեց Երևանի Մանկավարժական համալսարանի հենակետային վարժարան և Մանկավարժական համալսարան։

Ցուցարարները շուրջ մեկ ժամ առաջ ստիպել էին բացել նաև Երևանի բժշկական ուսումնարանի դուռը։

Ցուցարարների շարքերում մեծ թվով ուսանողներ կան, որոնք այսօր առավոտից դասադուլ էին հայտարարել ու հավաքվել Աբովյան փողոցում, մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարակից տարածքում։

1 / 5
Բողոքի ցույց
2 / 5
Բողոքի ցույց
3 / 5
Բողոքի ցույց
4 / 5
Ցուցարարները Մանկավարժական համալսարանի մոտ
5 / 5
Ցուցարարները Մանկավարժական համալսարանում

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան 8։00-ից «Իմ քայլը» նախաձեռնության անդամներն ու անհնազանդության ակցիաներին միացած քաղաքացիները փակել են Երևանի կենտրոնական փողոցներն ու երթևեկելի հատվածներում աղբամաններով, նստարաններով ու ակցիայի մասնակիցների ավտոմեքենաներով բարիկադներ են կառուցել։