Փաշինյանը վերադարձավ Բաղրամյան պողոտա, ցուցարարներին միացան «Ելք»-ի մյուս անդամները

«Նաիրի» ԲԿ-ից Բաղրամյան պողոտա վերադարձած Նիկոլ Փաշինյանին ցուցարարներից բացի դիմավորեցին նաև խմբակցության անդամ գործընկերները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի- Sputnik. Նիկոլ Փաշինյանն արդեն դուրս է գրվել «Նաիրի» ԲԿ-ից և վերադարձել Բաղրամյան պողոտա:

Քիչ առաջ նրան միացան նաև ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանն ու Գևորգ Գորգիսյանը, ովքեր, հիշեցնենք, նախկինում հրաժարվել էին միանալ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ուղղված Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած ակցիաներին։

«Նաիրի» ԲԿ-ից Բաղրամյան պողոտա վերադարձած Նիկոլ Փաշինյանին ցուցարարներից բացի դիմավորեցին նաև խմբակցության անդամ գործընկերները։

Բաղրամյան պողոտա է մեկնել նաև «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: