ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրիում Թատերական հրապարակի հավաքի ժամանակ ակտիվիստները հանդես եկան հայտարարությամբ՝ կես ժամից քաղաքի մուտքի մոտից շարժվել Երևան:
«Գյումրիում մեծ հաշվով օրակարգ չկա: Քանի որ իրադարձությունները ծավալվում են Երևանում, Գյումրիից կմեկնենք Երևան՝ միանալու այն ընդհանուր օրակարգին»,-նշեց ակտիվիստ Կարեն Պետրոսյանը:
Մինչ այդ, Շիրակի մարզպետարանի հատվածում ցուցարարները փակել էին Գյումրու Գարեգին Նժդեհ փողոցը: Այնուհետև նրանք բողոքի երթով շարժվեցին Գյումրու բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ դասադուլի և գործադուլի կոչեր անելով: Ավելի ուշ ավտոերթ տեղի ունեցավ քաղաքի տարբեր հատվածներում: Ավտոերթի ժամանակ ցուցարարները Գյումրիում կպչուն ժապավենով փակեցին արագաչափերը: