Երվանդ Բոզոյան
© Sputnik
Երվանդ Բոզոյանի կարծիքով այդ գործողությունները երկար չեն շարունակվի, քանի որ ընդդիմության մեջ չկա ընդգծված լիդեր, ով կարող է լուրջ այլընտրանք դառնալ գործող իշխանություններին: Բայց քաղաքագետը մտահոգություն հայտնեց, որ նրա գործողությունները կարող են ստվերել Սերժ Սարգսյանի վարչապետությունը:
«Սերժ Սարգսյանը փորձում է խուսափել դրանից և առավելագույնս հանդարտ ճանապարհով հանգուցալուծել վիճակը: Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է, որ ցնցումն ավելի խորանա և ավելի շատ սոցիալական շերտեր ընդգրկվեն գործընթացում: Բայց այդ շերտերի ներկայացուցիչները միայն այն ժամանակ կընգրկվեն, երբ այլընտրանք տեսնեն»,- ասաց քաղաքագետը:
Ըստ նրա՝ Հայաստանը հայտնվել է փակուղու առաջ, երբ վստահություն չկա ոչ ընդդիմության և ոչ էլ իշխանությունների հանդեպ: Եվ եթե Նիկոլ Փշինյանն իրեն այլընտրանք է համարում գործող իշխանությանը, ապա լայն հասարակությունն այդ կարծիքին չէ: