Փաշինյան. «Շորերս փոխելուց հետո գնալու եմ Բաղրամյան»

Նիկոլ Փաշինյանը դուրս է գրվել հիվանդանոցից ու պատրաստվում է միանալ ցուցարարներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խոստացավ տուն գնալուց ու պատառոտված շորերը փոխելուց հետո վերադառնալ Բաղրամյան պողոտա։

Հիվանդանոց տեղափոխված 3 ոստիկաններից մեկի վիճակը ծանր է

ԱԺ գնալու մտադրության մասին հարցին պատասխանեց. «ԱԺ-ն իմ աշխատավայրն է։ Եվ ես պետք է ցանկացած պահի, երբ ցանկանամ, մուտք գործեմ ԱԺ»։

Անդրադառնալով ոստիկանության ծառայողների վնասվածքներ ստանալու փաստին` Փաշինյանը նշեց, որ ոստիկանները վնասվել են իրենց կիրառած հատուկ միջոցներից։

Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտայում ոստիկանների ու ցուցարարների միջև տեղի ունեցած բախման հետևանքով վնասվածք են ստացել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ակտիվիստ Ալեն Սարգսյանը, որին տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, և երեք ոստիկաններ, որոնցից մեկի վիճակը ծանր է։